Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ձեզանից քանի՞սը գիտի, որ դեկտեմբերի 8-ին ընտրություն է եղել

Ձեզանից քանի՞սը գիտի, որ դեկտեմբերի 8-ին ընտրություն է եղել
17.04.2019 | 21:05

ՀՅԴ-ն հանդիպման առաջարկ է արել ԼՀԿ-ին, ԲՀԿ-ին ու «Իմ քայլ»-ին։
«Մենք մշտապես քննարկման մեջ ենք ԼՀԿ-ի հետ, պատրաստ ենք համագործակցել նաև մյուս ընդդիմադիր խմբակցության՝ ԲՀԿ-ի հետ», - ասաց նա։ Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառավարության կառուցվածքի վերաբերյալ առաջարկներ են ուղարկել «Իմ քայլը» խմբակցություն ու ստացել են զրո արձագանք։ «Ավելին, հրավիրել ենք իրենց քննարկման՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասով. զրո ընկալում, զրո արձագանք։ Հարց է առաջանում՝ պատրա՞ստ են էս անձինք, էս ընկերները աշխատելու հասարակության հետ, ինչպես իրենք են ասում, համերաշխության մթնոլորտում», - ասաց Արծվիկ Մինասյանը։


«Օրերս Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ հետաքրքրվելու՝ ծանոթ է վարչապետը ՀՅԴ-ի մոտեցումներին կառավարության ծրագրի վերաբերյալ, աշխատակազմից պատասխան է գալիս ու գիտեք՝ ի՞նչ, գրված է՝ վարչապետը ծանոթ է ամբողջությամբ, բայց մենք իրականացնում ենք կառավարության ծրագիր, որը հիմնված է 2018-ի դեկտեմբերի 8-ի ընտրության արդյունքների վրա։ Ձեզանից քանի՞սը գիտի, որ դեկտեմբերի 8-ին ընտրություն է եղել, սա պատասխանի որակի մասին է խոսում», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ